Մի՛ հապաղիր, դիմի՛ր ArmSEFF-ին հենց հիմա
ArmSEFF-ի շրջանակներում ֆինանսավորում ստանալու համար լրացրեք ՀԱՅՏԻ Ձևը և ուղարկեք info@armseff.org էլեկտրոնային փոստի հասցեով: Ձեր նախագիծը պետք է համապատասխանի ընդունելի նախագծերի տեսակներից առնվազն մեկին:
Հայերեն ՀԱՅՏԻ ՁևըԱնգլերեն ՀԱՅՏԻ Ձևը
Ինչպե՞ս է այն գործում
Քայլ I.
Ընկերության կողմից նախագծի մասին տեղեկատվություն է ներկայացնում ArmSEFF-ին հայտի տեսքով:
Քայլ II.
ArmSEFF-ի մասնագետների և գործընկեր բանկի մասնագետների կողմից կկատարվի նախնական զննում` նախագծի (ընդունելի լինելու, տեխնիկապես և ֆինանսապես իրագործելի լինելու, ինչպես նաև դիմորդ ընկերության վարկունակության վերաբերյալ: Այնուհետև մենք կհրավիրենք Ձեզ հետագա քայլերի քննարկման համար:
Քայլ III.
Եթե Ձեր նախագիծը կճանաչվի ընդունելի և իրագործելի, և գործընկեր բանկը պատրաստ կլինի վարկ տրամադրել, ապա Ձեր ընկերությունում կանցկացվի էներգետիկական աուդիտ` նախագծի մանրամասն տեխնիկական և տնտեսական գնահատում կատարելու նպատակով: Կկատարվի նաև նախագծի իրականացման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:
Նախագծի տեխնիկական և ֆինանսական իրագործելիությունը հաստատվելու դեպքում գործընկեր բանկը կտրամադրի փոխառություն (փոխառնման վճարում):
Քայլ IV.
Նախագիծը կիրականացվի խորհրդատուի` ArmSEFF-ի հսկողությամբ:
Նախագծի ընդունելի լինելու կամ ֆինանսավորման գործընթացի վերաբերյալ հարցերի համար օգտվեք մեր թեժ գիծից` +374 10 551 023 հեռախոսահամարով. Մեր մասնագետները, պատրաստակամորեն, կպարզաբանեն Ձեր բոլոր հարցերը:
Դի՛մեք հիմա
Օգտվեք ընձեռնված հնարավորությունից և դիմե՛ք հենց հիմա` ցանցի կամ հեռախոսի միջոցով:
Դի՛մեք հիմա...
Նորություններ
04.16.2012
ArmSEFF-ի մասնակցությունը Էներգաարդյունավետության ԷՔՍՊՈ 2012-ին
03.01.2012
09.30.2011
ArmSEFF – ի ներքո ֆինանսավորվում են առաջին ծրագրերը
English
ՀԱՅԵՐԵՆ














